Հեղինե Բիշարյան
Հեղինե Բիշարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ (1991) |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Heghineh Bisharyan Վիքիպահեստում |
Հեղինե Վաչեի Բիշարյան (հունվարի 5, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, մանկավարժ, ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հունվարի 5-ին Երևանում` ծառայողի ընտանիքում։ 1978-1988 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ։ 1991 թվականին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ 1994-2008 թվականներին աշխատել է ուսուցչուհի Երևանի թիվ 191 դպրոցում։ 2005-2006 թվականներին աշխատել է Երևանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում` որպես մանկավարժ։ 2010 թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ ակադեմիկոս։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր։ 2003 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության-ի համամասնական ցուցակով։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության քարտուղար։ 2007-2012 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել կրկին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։ 19.06.2007-31.05.2012 ժամանակահատվածում եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 22.11.2010-31.05.2012 ժամանակահատվածում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2009 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել Օրինաց երկիր կուսակցության քաղաքապետ թեկնածուն[2]։ 2012-2017 թվականներին մայիսի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ կրկին «Օրինաց երկիր» կուսակցությունից։
2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է Հայկական վերածնունդ կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակով՝ հավաքելով 1621 ձայն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թ. մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա. Բակունցի անվան մեդալի։ 2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 5 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՕԵԿ անդամներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ